Ֆրանկֆուրտում բողոքի ակցիայի հետևանքով տուժած ոստիկանների թիվը հասել է 88-ի
Աշխարհ
Ֆրանկֆուրտում ԵԿԲ-ի շենքի դիմաց անցկացված բողոքի ակցիայի ժամանակ վիրավորված ոստիկանների թիվը հասել է 88-ի: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»` հղում անելով ոստիկանության ներկայացուցչին:
«Ութ իրավապահներ վիրավորվել են քարերով հարվածների հետևանքով, 80-ը`տուժել այրվածքներից, գազի թունավորումից և այլ վնասվածքներից », - ասել է ներկայացուցիչը:
Ավելի վաղ հաղորդել էր 70 վիրավորների մասին: Բացի այդ` բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է 350 մարդ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ