Բասրա քաղաքում պայթյունից 4 տասնյակից ավելի մարդ է տուժել
Աշխարհ
Իրաքի հարավում գտնվող Բասրա քաղաքում մարտի 18-ին ուժգին պայթյուն է որոտացել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նախնական տեղեկություններով ականապատ բեռնատար մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել են 12 և վիրավորվել ևս 30 մարդ:
Իրաքյան անվտանգության ուժերը կանխել են ականապատ մեքենայի պայթունը Շեյհա կամրջի մոտ, սպանվել է մահապարտ-ահաբեկիչը:
Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ օդային ուժերի ռմբակոծության արդյունքում Անբարի մարզում ԻՊ-ի 30 ապստամբ են սպանվել: Նրանք փորձել են Անբարից ներխուժել Սաահ ադ Դին մարզ:
ԱՄՆ-ի զինված ուժերի ղեկավարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը միջազգային դաշինքի հետ համագործակցության արդյունքում 19 օդային հարված է հասցրել Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» դիրքերին: Սիրիայում 7 հարվածն ուղղվել են Քոբանի և Հասաքե քաղաքների մոտ գտնվող ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ: Եվս 12 օդային հարված հասցվել են Ֆալլուջա, Մոսուլ քաղաքների ուղղությամբ:
Ռմբակոծություններն իրականացվել են 24 ժամվա ընթացքում:
«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրի մոջահեդներ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ