Եվրահանձնաժողովը հնարավոր է համարում Հունաստանի դուրս գալը եվրոգոտուց
Աշխարհ
Եվրահանձնաժողովը (ԵՀ) հնարավոր է համարում Հունաստանի դուրս գալը եվրոգոտուց, բայց հասկանում է, որ դա բացասական հետևանքների կհանգեցնի արժութային միության համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գերմանական Die Welt հրատարկությունում հրապարակված հարցազրույցում այս կարծիքն է հայտնել տնտեսական և ֆինանսական հարցերի եվրակոմիսար Պիեռ Մոսկովիսին:
Նա հավելել է, որ ԵՀ-ն չի ձգտում ամեն գնով Հունաստանին պահել եվրոգոտում: Երկիրը կմնա միության կազմում, եթե Աթենքը կատարի եվրոգոտու պահանջներն ու նորմաները: Ըստ որում Մոսկովիսին ընդգծել է, որ արժութային միության պառակտումը կվնասի դրա բոլոր անդամներին, իսկ ամենամեծ վնասը կհասցվի Գերմանիային:
Փետրվարի 24-ին Եվրախումբը հավանություն է տվել Հունաստանի բարենորոգումներին և Աթենքի ֆինանսական օժանդակության ծրագիրը երկարաձգել է մինչև 2015 թվականի հունիսը: Ըստ որում Հունաստանի կառավարությունը չի ցանկանում ֆինանսական օժանդակության շուրջը բանակցություններ վարել Եվրամիության և ԱՄՀ-ի հետ, քանի որ դա խնայողության ռեժիմի կիրառում է պահանջում:
Եվրոպայի կենտրոնական բանկը հայտարարել է, որ չի մասնակցի Հունաստանի պարտքի դուրսգրմանը կամ վերաձևակերպմանը: Պարտքի դուրսգրման հնարավորությունը բացառել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Վարկատուների հանդեպ Հունաստանի պարտքի ընդհանուր գումարը կազմում է 320 միլիարդ եվրո:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ