Ուկրաինայում զորացրում է սկսվել
Աշխարհ
Ուկրաինայում զորացրում է սկսվել, որը պետք է վերաբերի 35,3 հազար զինծառայողի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է հանրապետության պաշտպանության նախարարությունը: Դրան ենթակա են այն զինծառայողները, որոնք ծառայության են զորակոչվել հատուկ ժամանակաշրջանով՝ Ուկրաինայի նախագահի 2014 թվականի մարտի 17-ի հրամանագրին համապատասխան:
Մարտի 18-ից մարտական գործողությունների գոտուց կզորացրվեն 2014 թվականի գարնանն-ամռանը զորակոչված 30 հազարից ավելի զինծառայողներ, հայտնել է Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վիտալի Կովալչուկը:
Ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ընդգծել է մարտերի մասնակից զորացրվող զինծառայողներին աջակցելու կարևորությունը խաղաղ կյանքին նրանց վերադառնալուց հետո: Հանրապետության նախագահը նաև այն համոզմունքն է հայտնել, որ զորացրված զինծառայողները պետք է դառնան տեղական ինքնակառավարման ակտիվ մասնակիցներ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ