Նեթանյահուի արտահայտությունները արաբների մասին անհանգստացրել են Սպիտակ տանը
Աշխարհ
Սպիտակ տունն անհանգստություն է հայտնել «սադրիչ հռետորաբանության» կապակցությամբ, որն օգտագործվել է Իսրայելում ընտրարշավի ժամանակ՝ արդյունքում հանգեցնելով Բենիամին Նեթանյահուի անսպասելի հաղթանակին: Այս մասին գրում է BBC-ն:
Ընտրությունների օրը վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ ձախ ճամբարի իր մրցակիցները փորձում են ընտրատեղամասեր բերել իսրայելցի արաբների խմբեր՝ կշեռքի նժարն իրենց օգտին թեքելու համար:
Բացի այդ, նախընտրական արշավի ժամանակ Նեթանյահուն հայտարարել է, որ վերընտրվելու դեպքում ինքը թույլ չի տա Պաղեստին պետության ստեղծումը:
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը լրագրողներին հայտարարել է, որ ԱՄՆ-ն այդ արտահայտությունների հետ կապված իր մտահոգությունները կհայտնի անմիջապես Իսրայելին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ