Հունաստանն ընդունել է մարդասիրական ճգնաժամի դեմ պայքարին ուղղված օրենք
Աշխարհ
Հունաստանի խորհրդարանն ընդունել է մարդասիրական ճգնաժամի դեմ պայքարին ուղղված օրենք, որը դարձել է կոշտ տնտեսման հետևանք: Օրենքը նախատեսում է անվճար էլեկտրամատակարարում աղքատ ընտանիքներին, բնակարանների համար վարձավճարի սուբսիդիաներ, ինչպես նաև անվճար սննդի կտրոնների տրամադրում: Այդ նպատակով Աթենքը կտրամադրի ավելի 200 մլն եվրո, փոխանցում է riafan.ru-ն:
Օրենքն աջակցել են նաև ընդդիմադիրներ կուսակցությունները:
«4 տարվա մեջ առաջին անգամ խորհրդարանում քննարկվում է օրենքի նախագիծ, որը չի ուղարկվել էլեկտրոնային փոստով և թարգմանվել հունարեն, այլ գրվել է այստեղ՝ հունարենով»,- հայտարարել է լսումներին ելույթով հանդես եկած վարչապետ Ալեքսիս Ցիպրասը:
Կառավարությունը ծրագրում է անհրաժեշտ միջոցները ստանալ նախարարությունների ծախսերի կրճատման և նախարարություններում մրցույթների անցկացման նոր համակարգի ներմուծման հաշվին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ