Եմենի միջազգային օդանավակայանը փակվել է` բախումների պատճառով
Աշխարհ
Եմենի հարավում Ադեն քաղաքի միջազգային օդանավակայանի օդային հաղորդակցությունը դադարեցվել է նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադիի աջակիցների և հակառակորդների միջև բախումների պատճառով: Այդ մասին հայտնել է օդանավակայանի ներկայացուցիչը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Օդանավակայանի անվտանգության և բանակային ավիացիայի աշխատակիցներն անանունության պայմանով պատմել են Associated Press գործակալության լրագրողին, որ առնվազն երկու ռումբ է ընկել օդանավակայանի տարածք:
Անվտանգության նպատակով Կահիրե մեկնող չվերթի ավելի քան 100 ուղևոր ստիպված է եղել դուրս գալ ինքնաթիռից և լքել օդանավակայանի տերմինալը: Այդ դեպքից հետո օդանավակայանը փակվել է:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ