ԵԱՀԿ առաքելությունը դեռևս չի կարող հաստատել Դոնբասում զինտեխնիկայի հետքաշումը
Աշխարհ
Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունը դեռ չի կարող հաստատել Դոնբասից տեխնիկայի դուրսբերումը Կիևի ուժայինների և Դոնբասի աշխարհազորի դիրքերից: Այդ մասին հայտնել է առաքելության փոխղեկավար Ալեքսանդր Հուգը. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք դեռևս չենք կարող հաստատել ծանր սպառազինության ամբողջական հետքաշումը` երկու կողմերի ոչ բավարար համագործակցության պատճառով», - ասել է նա:
Հուգի խոսքով` ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները «դեռևս բախվում են իրենց գործունեության խոչընդոտման դեպքերի հետ»:
Նա կոչ է արել հակամարտության կողմերին նպաստել առաքելության աշխատանքին, այդ թվում, տարածքների ականազերծման միջոցով, որպեսզի ապահովվի ԵԱՀԿ-ի մուտքը դեպի օբյեկտներ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ