Թունիսում ահաբեկչության կասկածանքով 9 մարդ է ձերբակալվել
Աշխարհ
Թունիսում ձերբակալվել է ինը մարդ, ովքեր կասկածվում են թանգարանի պատանդառության մեջ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Նշվում է, որ ոստիկանությունը ձերբակալել է չորս հոգու, ովքեր ուղղակիորեն կապ ունեն հարձակման հետ, ևս հինգ հոգի կասկածվում է ահաբեկիչների հետ կապի մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր չորս կալանավորների մասին:
Նախօրեին անհայտ անձինք պատանդներ էին վերցրել Թունիսի թանգարաններից մեկում: Հարձակման հետևանքով զոհվել է 20 մարդ, ավելի քան 40-ը վիրավորվել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ