ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Ղրիմի իրադրությունը
Աշխարհ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները Ղրիմում մարդու իրավունքների հետ կապված իրադրությունը և ղրիմցի թաթարների վիճակը քննարկել են Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր և Ղրիմի թաթարների մեջլիսի նախկին ղեկավար Մուստաֆա Ջեմիլյովի հետ, հաղորդում է mk.ru-ն:
Հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում է, այսպես կոչված «Արիա» բանաձևով: Այդ ձևաչափը չի վերաբերվում անմիջականորեն անվտանգության խորհրդի միջոցառումներին և ենթադրում է խորհրդակցություններ, որոնց կարող են հրավիրել ոչ միայն դիվանագետներ, այլև ոչ կառավարական կազմակերպությունների և հասարակայնության ներկայացուցիչներ: Կոնսուլտացիաների անցկացումը նախաձեռնել էր Լիտվան: Ռուսաստանը հրաժարվել է մասնակցել նիստին` այն որակելով «հակաարդյունավետ և սադրիչ»: Մարտի 19-ին կայացած միջացառմանը բացակայել են նաև Չինաստանի, Վենեսուելայի և Անգոլայի պատվիրակությունները:
Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպմանը Ջեմիլյովը բարձրացրել է Ղրիմի «ազատագրման» հարցը: «Կարծում եմ, որ միջազգային հանրակցության, առաջին հերթին Միավորված ազգերի կազմակերպության ջանքերը պետք է նպատակամղված լինեն այնպիսի արդյունավետ միջոցներ ձեռնարկելուն, որոնք թույլ կտան Ղրիմի տարածքն ազատագրել առանց ռազմական գործողությունների»,- ընդգծել է նա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ