ԵՄ-ն տարբերակված մոտեցում կցուցաբերի «Արևելյան գործընկերության» երկրների նկատմամբ
Աշխարհ
Եվրամիության անդամ երկրների ղեկավարները պայմանավորվել են տարբերակված մոտեցում ցուցաբերել «Արևելյան գործընկերության» մասնակից երկրների նկատմամբ, Եվրամիությունը շեշտը կդնի գործընկերների պետական ինստիտուտների ամրապնդման վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է միջազգային հարցերի վերաբերյալ ԵՄ-ի՝ Բրյուսելում ընթացող գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում:
«ԵՄ-ն լիովին պաշտպանում է Արևելյան գործընկերությունը: Նա տարբերակված մոտեցմամբ կամրապնդի հարաբերությունները բոլոր վեց գործընկերների հետ: Ջանքերը հատկապես պետք է ուղղված լինեն պետական շինարարության ոլորտում համագործակցության ուժեղացմանը, մարդկանց շփումներին, շուկայական հնարավորություններին և փոխադարձ կապերին»,- հայտարարել են ԵՄ-ի ղեկավարները:
ԵՄ-ն նաև «ակնկալում է, որ անդամ բոլոր երկրները արագորեն կվավերացնեն Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ ասոցացման և խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը»:
ԵՄ-ի Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված են Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, Բելառուսը և Ադրբեջանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ