Մադուրոն ողջույն է հղել 20 տարի առաջ մահացած գրողին
Աշխարհ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն անհարմար վիճակի մեջ է հայտնվել երկրի մայրաքաղաք Կարակասի գրքի միջազգային տոնավաճառում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով El Universal-ին, ծիծաղաշարժ դեպքը տեղի է ունեցել մարտի 18-ին, երբ նա շփվում էր տարբեր երկրների գրողների հանրակցությունների ներկայացուցիչների հետ:
Պետության ղեկավարը մոտեցել է արգենտինյան գրականության ստենդին և ողջունել տոնավաճառում իրենց երկիրը ներկայացնող մարդկանց: Նրանցից մեկի հետ զրուցելիս Մադուրոն հիշել է «Լատինամերիկյան ազգի պատմությունը» գրքի հեղինակ Խորխե Աբելարդո Ռամոսին և խնդրել է իր ողջույնը փոխանցել գրողին:
«Նա 20 տարի առաջ է մահացել»,- պատասխանել է արգենտինացին: «Օ՜հ, աստված իմ»,- շփոթվել է Մադուրոն:
Անհարմար վիճակը մեկնաբանել է անցյալ տարվա նախագահական ընտրություններում Մադուրոյի նախկին մրցակիցը՝ Էնրիկե Կապրիլեսը: «Նիկոլա՛ս, պատմաբա՛ն: Խայտառակությու՛ն»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ