ԵՄ-ն ռազմավարական գործընկերություն կհաստատի էներգիայի մատակարար երկրների հետ
Աշխարհ
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայությանը հանձնարարել են զբաղվել էներգիայի մատակարար երկրների և տարանցիկ պետությունների հետ ռազմավարական գործընկերության հարաբերությունների կառուցմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Էներգետիկական միության վերաբերյալ ԵՄ-ի գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ:
Ֆեդերիկա Մոգերինիի գլխավորած գերատեսչությունը պետք է «արտաքին քաղաքականության բոլոր միջոցներն օգտագործի էներգիայի մատակարար երկրների և տարանցիկ պետությունների հետ ռազմավարական գործընկերության հարաբերություններ հաստատելու համար, որոնց ազդեցությունն աճում է», նշվում է փաստաթղթում: Այդ հարաբերությունները պետք է զարգացվեն «էներգաանվտանգությունն ամրապնդելու նպատակով՝ ընդսմին պահպանելով սեփական էներգառեսուրսները մշակելու և օգտագործելու Եվրամիության պետությունների ինքնիշխան իրավունքները», ընդգծվում է հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ