Կոալիցիայի ուժերն առաջին անգամ ԻՊ-ի անօդաչու են խփել
Աշխարհ
Իրաքում կոալիցիայի ուժերը հայտնել են, որ իրենց առաջին անգամ հաջողվել է «Իսլամական պետության» անօդաչու խփել: Այս մասին հաղորդում է The Daily Beast-ը:
«Իրաքում Էլ-Ֆալլուջա քաղաքի մոտ օդային հարվածով ոչնչացվել են ԻՊ-ի հեռակառավարվող թռչող սարք և ավտոմեքենան, որից իրականացվել է դրա կառավարումը»,- ասվում է կոալիցիայի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Պենտագոնը հայտարարել է, որ ներկայումս ԻՊ-ի անօդաչուները լուրջ վտանգ չեն ներկայացնում` ի տարբերություն հատուկ կառուցվածքով հարվածային սարքերի, ինչպիսիք են` Reaper-ը և Predator-ը, իսլամիստների դրոնները, որոնք, որպես կանոն, գնված են առցանց խանութներից և կիրառման չափազանց սահմանափակ սպեկտր ունեն:
Սակայն ըստ Institute for the Study of War-ի ավագ ռազմածովային վերլուծաբան Քրիստոֆեր Հարմերի`իսլամիստների ձեռքում դրոնների վերածումը մահացու զենքի միայն ժամանակի հարց է: «ԻՊ-ի դրոնները զգալիորեն զիջում են կոալիցիայի սարքերին, բայց քաղաքացիական շուկայում հիմա կարելի է բավական առաջատար մոդելներ գտնել: Նրանք բազմանգամյա հարվածային անօդաչուներ չունեն, բայց նրանք լիովին կարող են հետախուզության համար օգտագործվող դրոնները վերածել յուրատեսակ կամիկաձեների` թռչող ինքնաշեն պայթուցիկ սարքերի»,- ասել է նա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ