Եմենի մզկիթներում տեղի ունեցած պայթյունների հետևանքով 30 մարդ է զոհվել
Աշխարհ
Եմենի մզկեթներում որոտացած երեք պայթյունների հետևանքով, որոնք կազմակերպվել են մահապարտ ահաբեկիչների կողմից, զոհվել է առնվազն 30 մարդ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Նշվում է, որ առաջին պայթյունը տեղի է ունեցել Սանայի հարավում գտնվող մզկիթում, մյուսը որոտացել է դարպասների մոտ, այն բանից հետո, երբ այցելուները սկսել են դուրս փախչել մզկիթից:
Երրորդ պայթյունը տեղի է ունեցել Սանայի հյուսիսում գտնվող մզկիթում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը բանակցություններ կվարի Եմենի ճգնաժամի շուրջ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ