Ղրիմն Ուկրաինայի թանգարաններից վերադարձրել է Այվազովսկու և Շիշկինի գլուխգործոցները
Աշխարհ
Սիմֆերոպոլի գեղարվեստական թանգարանի հավաքածուն, ներառյալ Այվազովսկու և Շիշկինի նկարները, որն Ուկրաինայի թանգարաններում ցուցադրվել է նախքան Ռուսաստանի հետ թերակղզու վերամիացումը, ամբողջ ծավալով վերադարձել է Ղրիմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հայտնել է Ղրիմի մշակույթի նախարար Արինա Նովոսելսկայան Ղրիմի խորհրդարանի նստաշրջանում:
Նրա խոսքով՝ Ղրիմի հանրաքվեից մի քանի օր առաջ հայտնի է դարձել, որ Սիմֆերոպոլի գեղարվեստական թանգարանի հավաքածուի մի մասը, որը գնահատվել է միլիարդավոր ռուբլիներ, գտնվում է Մելիտոպոլի, Օդեսայի և Կիևի ցուցահանդեսներում:
«Դրանք անգին սրբապատկերներ են, Այվազովսկու և Շիշկինի գլուխգործոցներ, և այդ հավաքածուն Ղրիմը կարող էր ընդմիշտ կորցնել: Միայն Ուկրաինայում ղրիմյան մշակույթի հոգաբարձուների, մեր գործընկերների և բարեկամների անձնուրաց գործողությունների շնորհիվ է հաջողվել աներևակայելի կերպով, ինչպես հետախույզների մասին ֆիլմերում, վերադարձնել այդ հավաքածուն թանգարանի ֆոնդեր: Այսօր այն ամբողջ ծավալով գտնվում է Սիմֆերոպոլի գեղարվեստական թանգարանում»,- ասել է նախարարը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ