ԵԱՏՄ-ի երկրները պետք է մշակեն ճգնաժամի հաղթահարման համատեղ պլան. Նազարբաև
Աշխարհ
Եվրասիական տնտեսական միության մասնակից երկրներին անհրաժեշտ է մշակել ճգնաժամի հաղթահարման համատեղ պլան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 20-ին Աստանայում հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
«Մեր տնտեսությունները 2015 թվականին մեզանից պահանջում են հանգամանորեն քննարկել մեր հետագա փոխգործակցությունը և լուծել այն հարցերը, որոնք կարող են ի հայտ գալ: Մեզ համար կարևոր է մշակել մեր տնտեսություններում ճգնաժամային երևույթների հաղթահարմանն ուղղված գործողությունների համատեղ պլան»,- ասել է Ղազախստանի նախագահը Ռուսաստանի և Բելառուսի իր պաշտոնակիցների հետ կայացած հանդիպումից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ