Նոր Օրլեանի օդանավակայան է գրոհել մաչետեով զինված տղամարդը
Աշխարհ
Ուրբաթ օրը Նոր Օրլեանում Լուի Արմսթրոնգի անվան օդանավակայանում տղամարդը՝ զինված մաչետեով և իշամեղուների դեմ սփրեյով, հարձակվել է անվտանգության ծառայության 2 աշխատակցի վրա: Այս մասին հաղորդում է ABC News-ը:
Նախ տղամարդը միջատասպանը ցանել է տղամարդու ուղղությամբ, ապա հանել մաչետեն և հարվածել կին սպայի ձեռքին: Տրանսպորտային անվտանգության աշխատակիցը 3 անգամ կրակել է հարձակվողի վրա՝ նրան վիրավորելով կրծքից, դեմքից և ազդրից: Փամփուշտներից մեկը դիպել է կողքին գտնվող ուղևորին: Եվս 2 մարդ թեթև վնասվածքներ են ստացել:
Մաչետեով զինված տղամարդու ինքնությունը պարզվել է՝ նա 63-ամյա տաքսու վարորդ Ռիչարդ Ուայթն է: Տղամարդը հոսպիտալացվել է: Այլ մանրամասներ հայտնի չեն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ