Ավտովթար՝ Երևանում. բախվել են «BMW»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. վիրավորին տեղափոխել են հիվանդանոց Microsoft-ի գլոբալ խափանումը կաթվածահար է արել ընկերությունների և կառավարությունների աշխատանքը Թոքաբորբը տարեկան մոտ 2,5 միլիոն մարդու կյանք է խլում, որոնցից 600 հազարը երեխաներ են. Օհանյան Հարձակում թիվ 2 տրոլեյբուսի վրա. թքել են վարորդի ուղղությամբ, փորձել հաշվեհարդար տեսնել. քաշքշոց է սկսվել Խորհրդավոր պայթյուն մոսկվայում․ պայթել է ազարովի նախկին մամուլի քարտուղարի ավտոմեքենան․ ո՞վ էր թիրախը Էդմոն Մարուքյան. Եթե չառողջացնենք քաղաքական համակարգը, շատ լուրջ խնդիրներ ենք ունենալու Մեկնարկել են Ղարաբաղից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով Պայթյուն գազալցակայանում․ տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ալիևի օգնականի հետ Սպիտակի բժշկական կենտրոնը Ճապոնիայի աջակցությամբ կհամալրվի ակնաբուժական ժամանակակից սարքավորումներով Տրդատ Սարգսյան. Կուսակցությունը պետք է լինի հասարակության և պետության միջև արդյունավետ կապի օղակ 

Թուրքական շաբաթ. Էրդողանի «խորհուրդն» Օբամային ու հայերին

Աշխարհ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մոտենալուն զուգահեռ Թուրքիայում այս հարցի նկատմամբ զգայունությունն ավելի է մեծանում: Հայկական հարցի շուրջ քննարկումներն ավելի ու ավելի մեծ տեղ են սկսում զբաղեցնել Թուրքիայի ներքաղաքական օրակարգում: «Արմենպրես»-ն ամփոփ կներկայացնի այս հարցի, ինչպես նաև Թուրքիայի ներքաղաքական այլ հարցերի շուրջ այս շաբաթվա զարգացումները:

Շաբաթվա սկզբին հայտնի դարձավ, որ Թուրքիայի Իզմիր քաղաքում անցկացրած` «Էգեյան ժողովրդավարություն և խաղաղության կոնֆերանս» թեմայով համաժողովում «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրես» միությունն իր ամփոփիչ փաստաթղթում Թուրքիայի իշխանություններին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: հեղինակավոր մտավորականների, գրողների և ուսանողների մասնակցությամբ անցկացված համաժողովի կողմից ընդունված փաստաթղթում ասվում է, որ առանց առերեսվելու Հայոց ցեղասպանո ւթյան հետ, քրդական խնդիրը Թուրքիայում խաղաղ ճանապարհով լուծել հնարավոր չէ:

Ի դեպ, քրդական հարցի վերաբերյալ բավական խիստ մոտեցումներով հայտարարություն արեց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Ի՞ նչ քրդական հարց: Ձեր ի՞նչն է պակաս որ: Ճանապարհ չունեիք` կառուցեցինք, օդանավակայան չունեիք` կառուցում ենք: Էլ ի՞նչ եք ուզում», -Բալիքեսիրում հայտարարեց Էրդողանը՝ դրանով հասկացնել տալով, որ իր ղակավարությամբ Թուրքիան մտադիր չէ լուծել քրդական խնդիրը:

Արդեն Հայկական հարցի վերաբերյալ Թուրքիայի նախագահը խոսեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր իսկ նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույց ժամանակ: Թուրքական «Անադոլու»-ի փոխանցմամբ՝ Էրդողանը Պուտինին հայտնել է, որ այս հարցում «Թուրքիան կողմ է պատմությանը արդար հիշողության հեռանկարով մոտեցում ցուցաբերելուն»: Նա հերթական անգամ մեղադրել է Հայաստանին «խաղաղության կոչերն անտեսելու, պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկին բացասական մո տեցում ցուցաբերելու» հարցում: Հետաքրքիր է, որ ՌԴ նախագահի պաշտոնական կայքում հեռախոսազրույցի մասին տեղեկության մեջ Հայոց ցեղասպանության հարցի քննարկման մասին չի նշվում:

Հեռախոսազրույցի նախորդել էր Կարսում Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ Տրանսանատոլիական գազատարի (TANAP) հիմնարկեքի արարողությունը: Արարողությունը ուղեկցվել էր սկանդալով՝ Ադրբեջանի չհնչեցված հիմնի պատճառով: Միջոցառման սկզբում հնչեցված թուրքական հիմնից հետո, երբ բոլորը ոտքի կանգնած սպասում էին ադրբեջանական հիմնին, այն այդպես էլ չի հնչել: Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես զայրացած Էր դողանը մեկը մյուսի հետևից իր մոտ է կանչել արարողակարգի պատասխանատուներին և հայտնել իր զայրույթը: Քիչ անց նրան է մոտեցել Թուրքիայի կրթության նախարար Նաբի Ավջըն և հեռախոսով միացրել է Ադրբեջանի հիմնը: Այն լսելուց հետո Էրդողանը լսել է տվել նաև իր գլխավոր խորհրդականին, սակայն վերջնական համոզվելու համար երգը ստուգելու են տվել արդեն Ադրբեջանի նախագահ Ալիևին, ով ևս հաստատել է, որ երգը ճիշտ է, սակայն հավելել է նաև, որ այն միացնելու կարիք չկա: Այդուհանդերձ, Էրդողանն անսասան է եղել արարողակարգային սխալը շտկելու հարցում և իր ելույթից առաջ միացրել է տվել Ադրբեջանի պետական օրհներգը:

Այս շաբաթ Էրդողանը մեկ անգամ չէ, որ անդրադարձավ Հայոց ցեղասպանության հարցին: Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցի կապակցությամբ Ստամբուլում աշխարհի արխիվների ղեկավարների համագումարում և ցուցահանդեսում ունեցած ելույթում Էրդողանը ցինիկաբար հայտարարեց, թե Հայաստանում և սփյուռքում Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությունները Թուրքիային ուղղված թշնամանք են: «Հայերի այդ արշավների նպատակը պատմության այդ ժամանակաշրջանում կրած ցավերը կենդանի պահելուց բ ացի, Թուրքիային և թուրք ազգին թշնամություն անելն է: Նրանց նպատակը ոչ թե ճշմարտության բացահայտումն է, այլ Թուրքիայի վրա հարձակվելն ու վնաս հասցնելը», -ասել է նա:

Այս շաբաթ Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, ծագումով թուրք Ջեմ Օզդեմիրի` Թուրքիային արված կոչերը հայ-թուրքական սահմանը բացելու, Ցեղասպանությունը ճանաչելու և Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու վերաբերյալ արած հայտարարության առնչությամբ ռասիստական գրառում թողեց «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: Գրառման մեջ Գյոքչեքը խնդրեց է Ջեմ Օզդեմիրին պարզաբանել` արդյոք նրա ծագման մեջ կան հայկական արմատներ: Անկարայի քա ղաքապետի կողմից նման ռասիստական գրառում անելը ապացուցում է, որ Թուրքիայում «հայ» որակումը շարունակում է դիտարկվել որպես վիրավորանք և անարգանք:

Այս գրառումն Օզդեմիրն անպատասխան չթողեց: Նա իրավամբ փաստեց, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները, հայ և թուրք ժողովուրդների միջև խաղաղություն հաստատելու ջանքերին նպաստելու փոխարեն, շարունակում են իրենց բառապաշարում «հայ» եզրույթն օգտագործել որպես վիրավորանք: «Թերևս շատ ԱԶԿ-ականների պատկերացումներից այն կողմ է սեփական շահից դուրս արդարության և կարեցկության համար պայքարը»,- նշեց նա:

Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի գործով մի հետաքրքիր հայտարարություն արեց մարդասպան Օգյուն Սամասթի հայրը: Նա հայտնեց, որ «խորքային պետությունն է ստիպել իր որդուն սպանել Հրանտին»: Ավագ Սամասթը հայտարարեց, որ իր որդին անգամ չի ճանաչել Դինքին, տեղյակ չի եղել նրա հոդվածներից: Ահմեթի խոսքով` «խորքային պետությունը» իր 16-ամյա որդուն զենք է տվել և դրդել է հանցագործության»:

Այս շաբաթ հայտնի դարձավ ԱՄՆ-ում բնակվող թուրքերի տարօրինակ նախաձեռնության մասին: Ամերիկաբնակ թուրքերի շրջանում տարածվում է մի էլեկտրոնային հաղորդագրություն, որը կրում է «գաղտնի» պիտակը և, ինչպես նշվում է նամակում, նպատակ ունի «հասկանալ Կալիֆորնիայում հակաթուրքական տրամադրությունների չափը»: Նամակում հասցեատիրոջ խնդրում են հինգ րոպե հատկացնել և պատասխանել դրանում եղած հարցերին, ինչպես նաև այն ուղարկել ԱՄՆ-ում բնակվող իր մյուս թուրք ընկերներին: Թե որն է Õ �յս հարցման իրական նպատակը, հայտնի չէ, սակայն այն իրականացնողները նամակում հատկապես ընդգծել են այն հայերի ձեռքը չընկնելու անհրաժեշտությունը:

Այս ընթացքում հայտնի դարձավ, որ Թուրքիան շարունակում է պահպանել ինտերնետային սոցցանցերն ամենից շատը գրաքննող պետություն լինելու «համբավը». Facebook-ի հրապարակած նոր զեկույցի համաձայն նախորդ տարվա երկրորդ կեսին Թուրքիան գրառում հեռացնելու համար ամենաշատը դիմած երկրների շարքում երկրորդն է:

Ի դեպ, Չինաստանը հաստատեց հեռավոր գործողության HQ-9 տեսակի զենիթահրթիռային համալիրներ մատակարարելու մասին Թուրքիայի հետ պայմանագիր ստորագրելու փաստը:

Իսկ Թուրքիայի առողջապահության նախարարության խորհրդական Էյուփ Գյումուշը հայտարարեց, որ վերջին երկու ամիսների ընթացքում Թուրքիայում H1N1 հարուցիչով (խոզի գրիպ) 170 վարակակիրներից 11-ը մահացել են: Նրա խոսքով`գրիպն արդեն դասվում է մահացու հիվանդությունների թվին:

Թուրքիայի նախկին` 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը, ով օրերս հայտարարել էր, որ որոշել է չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ, այսուհետև իր գործունեությունը շարունակելու Իսլամական համագործակցության կազմակերպության կողմից ստեղծված Իսլամական զարգացման բանկում (ԻԶԲ): Նա նշանակվել է ԻԶԲ-ի վարչության խորհրդակցական խորհրդի անդամ:

Շաբաթվա վերջում Էրդողանն արեց արդեն իրեն բնորոշ դարձած հերթական զավեշտալի հայտարարությունը: Նա հայտնեց, թե ինչպես է մի անգամ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային խորհուրդներ տվել բարեփոխումներ իրականացնել առողջապահական ոլորտում:

Ամփոփեց Արաքս Կասյանը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ավտովթար՝ Երևանում. բախվել են «BMW»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. վիրավորին տեղափոխել են հիվանդանոցMicrosoft-ի գլոբալ խափանումը կաթվածահար է արել ընկերությունների և կառավարությունների աշխատանքը Թոքաբորբը տարեկան մոտ 2,5 միլիոն մարդու կյանք է խլում, որոնցից 600 հազարը երեխաներ են. ՕհանյանՀարձակում թիվ 2 տրոլեյբուսի վրա. թքել են վարորդի ուղղությամբ, փորձել հաշվեհարդար տեսնել. քաշքշոց է սկսվել Խորհրդավոր պայթյուն մոսկվայում․ պայթել է ազարովի նախկին մամուլի քարտուղարի ավտոմեքենան․ ո՞վ էր թիրախըԷդմոն Մարուքյան. Եթե չառողջացնենք քաղաքական համակարգը, շատ լուրջ խնդիրներ ենք ունենալուՈւկրաինայի խաղաղության բանակցություններից ԵՄ ներկայացուցիչների բացակայությունը արտացոլում է ԵՄ-ի անհասունությունը․ ՊապուաշվիլիՄեկնարկել են Ղարաբաղից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձովՊայթյուն գազալցակայանում․ տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ալիևի օգնականի հետԻՀՊԿ․ Հորմուզի նեղուցում ականի վրա պայթել է գազատար նավըՍպիտակի բժշկական կենտրոնը Ճապոնիայի աջակցությամբ կհամալրվի ակնաբուժական ժամանակակից սարքավորումներով Տրդատ Սարգսյան. Կուսակցությունը պետք է լինի հասարակության և պետության միջև արդյունավետ կապի օղակՀայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով ոչ-ոքի է գրանցել Անիշ Գիրիի հետՉեխիան կարող է Ուկրաինային մատակարարել 16 Skyfox ուսումնական ինքնաթիռՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում Թրամփը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունը մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքներըԻրանը կարող է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Արաբկիր» բժշկական կենտրոնում 12-ամյա տղա է մահացելԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն կայանինԹրամփ. ԱՄՆ-ը կխուսափի Իրանի դեմ ավելի խիստ միջոցներ ձեռնարկելուց ԱՄՆ-ն նախապատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը․ զուտ ենթադրությո՞ւն, թե՞ դառը իրականությունՔուշները նշել է, որ շուտով կհայտարարվի նոր բանակցությունների ժամանակացույցը Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի և Աբովյան փողոցի երթևեկությունըԿիևում ռուսական հարվածի հետևանքով հիվանդանոցում հրդեհ է բռնկվել․ կա տուժած, 7 մարդ փրկվել էՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուՎոլգոգրադում անօդաչուների հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկումԶելենսկին բանակցություններ է վարել Թրամփի բանագնացների հետԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 7 մարզերում Ռոստովի մարզը ենթարկվել է ավելի քան 120 անօդաչու թռչող սարքի հարձակման․ հրդեհներ և ավերածություններ են արձանագրվել22 համար ավտոբուսի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է և վթարի ենթարկվել Կիտրոնի պես դեղին. ԱՄՆ-ում հազվագյուտ գենետիկ մուտացիայով շերեփաձուկ են բռնել Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտելՎթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված