Մահացել է Արկադի Արկանովը
Ռուսաստան
Մոսկվայում 82 տարեկանում կյանքից հեռացել է գրող-սատիրիկ Արկադի Արկանովը:
Գրողը մահացել է Մոսկվայի կլինիկաներից մեկում, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: Թե ինչն է դարձել նրա մահվան պատճառը, չի հաղորդվում:
Ընդ որում, Կենտրոնական կլինիկական հիվանդանոցից ՏԱՍՍ-ին հաստատել են Արկանովի մահվան մասին լուրը:
Արկանովը հոսպիտալացվել էր մարտի 14-ին: Նա բժիշկներին դժգոհել էր կրծքի շրջանում ցավերից և շնչառության հետ կապված խնդիրներից: Բժիշկները հաղորդել են, որ իրենց հաջողվել է կայունացնել հիվանդի վիճակը, բայց խուսափել էին հետագա կանխատեսումներ անելուց:
Արկադի Արկանովը գրող-սատիրիկ էր, դրամատուրգ: Գրել էր մի շարք գրքեր և պիեսներ, որոնք բեմադրվել էին Մոսկվայում՝ Սատիրայի թատրոնում: Նա նաև վարում էր մի շարք հեռուստահաղորդումներ, մասնավորապես, «Вокруг смеха» և «Белый попугай» հաղորդումները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)