Լուգանսկում ընտրություններ կանցկացվեն միայն Ուկրաինայի Սահմանադրության մեջ փոփոխություններից հետո
Աշխարհ
Լուգանսկի Հանրապետությունում արտահերթ ընտրությունների անցկացման հարցը իմաստ ունի քննարկել միայն Ուկրաինայի Սահմանադրության մեջ որոշակի փոփոխություններ կատարելուց հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Լուգանսկի նախարարների խորհրդի նախագահ Գենադի Ցիպկալովը: «Եթե Մինսկի համաձայնությունները քայլ առ քայլ կատարվեն, Ուկրաինայի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարվեն, ընտրությունների անցկացումը համաձայնեցվի մեզ հետ, այդ դեպքում, հնարավոր է դրանք տեղի ունենան»,-նրա խոսքերն է մեջբերում ԼուգանսկԻնֆորմ Կենտրոնը:
Ցիպկալովն ընդգծել, որ մինչ այն, երբ Ուկրաինան Սահմանադրության մեջ փոփոխություններ կկատարի, «անիմաստ է քննարկել ընտրությունների անցկացման հարցը»: «Ես չեմ բացառում, որ ընտրությունները կկայանան, բայց միայն Մինսկի համաձայնությունների և մեր իշխանության առաջադրած պայմանների կատարման դեպքում»:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Դոնբասի ընտրությունները կարող են անցկացվել մինչև այս տարվա վերջ: Նա նաև աշխատելու պատրաստակամություն է հայտնել Դոնբասի այն ներկայացուցիչների հետ, որոնք կընտրվեն Ուկրաինայի օրենքների համապատսխան և միջազգային դիտորդների մասնակցությամբ անցկացված ընտրությունների արդյունքում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից