Մահացավ այնպես, ինչպես ապրեց՝ ավտոմեքենայի ղեկին. ուկրաինացի պատգամավորը հաստատել է Վիկտոր Յանուկովիչ կրտսերի մահը
Աշխարհ
Ուկրաինացի պատգամավար Նեստոր Շուֆրիչի մամուլի ծառայության ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածվել, որով հաստատվել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդու՝ Վիկտոր Յանուկովիչ կրտսերի մահվան մասին լուրը: Միջադեպը տեղի է ունցել Բայկալում:
«Ողբերգական մահով զոհվեց Վիկտոր Վիկտորի Յանուկովիչը: Մահացավ այնպես, ինչպես ապրեց՝ ավտոմեքենայի ղեկին: Չի կարելի չգնահատել նրա նշանակալի ներդրումն Ուկրաինայի ավտոմոբոլային սպորտում: Նա Ազգային ֆեդերացիայի իսկական ղեկավար էր: Մեր երկրի քաղաքականության մեջ նա շատ բաներ էր տեսնում, հասկանում, չէր համաձայնում: Աստված նրա հոգին լուսավորի: Խորին ցավակցություններս եմ հայտնում կնոջը՝ Օլգային, սրդուն, ծնողներին, բարեկամներին և հարազատներին: Սա անդառնալի կորուստ էր շատերի համար: Կհիշենք»:
Յանուկովիչ կրտսերի մահվան մասին լուրն անմիջապես չհաստատվեց: Ուկրաինայի ԱԳՆ-ի պաշտանական ներկայացուցիչ Եվգենի Պերեբիյնիսն ուկրաինական 112 հեռուստաալիքին հաղորդել էր, որ Կիևը սպասում է Ռուստատանի գրավոր պաշտոնական պատասխանին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ