Հարցումների համաձայն՝ Ֆրանսիայի ընտրություններում առաջատարը Սարկոզիի կուսակցությունն է
Աշխարհ
Ֆրանսիայի դեպարտամենտների օրենսդիր ժողովի ընտրությունների քվեաթերթիկների 70 տոկոսի հաշվարկի արդյունքում երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի գլխավորած «Միություն՝ հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունն առաջատարն է, փոխանցում է BBC-ն:
Ընտրությունների առաջին փուլում կուսակցությունն ստացել է ձայների 36,5 տոկոսը:
Երկրորդը Մարին Լե Պենի Ազգային ճակատն է՝ 25,95 տոկոսով: Իշխող սոցիալիստների կուսակցությունը երրորդն է՝ ընտրողների քվեների 20 տոկոսով:
Մարին Լե Պենն արդեն հայտարարել է, որ վարչապետ Մանուել Վալսը պետք է հրաժարական տա, քանի որ նրա կուսակցությունը շատ ցածր արդյունք է ցույց տվել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ