Հրդեհ է բռնկել ՄԱԿ-ի՝ Նյու Յորքի կենտրոնակայանում
Աշխարհ
Նյու Յորքում գտնվող Միավորված ազգերի կազմակերպության շտաբ-բնակարանում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի մամուլի ծառայությանը:
Նախնական տվյալների համաձայն՝ հրդեհի պատճառը կարճ միացումն էր:
Մամուլի ծառայության ներկայացուցիչների խոսքով՝ հրդեհը բռնկվել է վերգետնյա հարկում, որտեղ տեղակայված են հուշանվերների խանութները:
Նշվում է, որ դեպքի վայր է ժամանել մի քանի հրշեջ հաշվարկ։ Մարդկանց տարհանել են գրասենյակից, երբ միացել է ահազանգի ազդանշանը։
ՄԱԿ-ի մամուլի ծառայությունում չեն մեկնաբանել միջադեպը: Հայտնի է, որ մինչ այդ շտաբ-բնակարանում տեղի է ունցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ՝ Եմենում տիրող իրավիճակի հետ կապված:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ