Սենատոր Թեդ Քրուզն առաջինն է հաստատել իր մասնակցությունն ԱՄՆ նախագահական ընտրուխյուններին
Աշխարհ
Սենատոր Թեդ Քրուզը պաշտոնապես հաստատել է, որ կմասնակցի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին: Այդ մասին Քրուզը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում, փոխանցում է The Huffington Post-ը՝ հղում անելով սենատորի խորհրդականներին:
«Ես կպայքարեմ նախագահի պաշտոնի համար, և հուսով եմ, որ կստանամ ձեր աջակցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ CNN-ը հաղորդել էր նախագահի պաշտոնում առաջադրվելու Քրուզի մտադրության մասին:
ԱՄՆ-ում պետության ղեկավարի հերթական ընտրությունները տեղի կունենան 2016 թ.: Նախագահական ընտրություններին հնարավոր է միլիարդատեր Դոնալդ Թրամփի մասնակցությունը: Փետրվարի վերջին նա հայտարարել է, որ լրջորեն մտածում է այդ հնարավորության մասին: «Ես դա չեմ անում հաճույքի համար: Ես դա անում եմ, քանի որ երկրում լուրջ դժվարություններ են»,- ընդգծել է նա:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)