Աֆղանստանի նախագահը երկրում ԱՄՆ-ի ռազմական առաքելության երկարաձգման օգտին է արտահայտվել
Աշխարհ
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին NPR-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկրի բնակիչների մեծ մասն ԱՄՆ զորքերի հետագա ներկայության կողմ է արտահայտվում: Այս մասին գրել է Газета.Ru-ն:
«Նրանք կարծում են, որ Միացյալ Նահանգները որոշիչ նշանակություն ունի ապագայի համար»,- նշել է Ղանին:
Աֆղանստանի նախագահը երկուշաբթի կժամանի ԱՄՆ՝ Բարաք Օբամայի, պետքարտուղար Ջոն Քերիի և պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի հետ բանակցությունների համար:
Ղանին ընդգծել է նաև, որ երկիրը պատրաստ է պայքարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ՝ չնայած նրան, որ գրոհայինները վերահսկում են հսկայական ռեսուրսներ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ