Ռադայի խոսնակը Դոնբասի տարածքի մի մասն օկուպացված ճանաչելու մասին որոշում է ստորագրել
Աշխարհ
Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանը «Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջաններ, քաղաքներ, բնակավայրեր ու գյուղեր ժամանակավորապես օկուպացված տարածքներ ճանաչելու մասին» հրամանագիր է ստորագրել՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ռադան ընդունել է այդ որոշումը մարտի 17-ին: Այդ որոշման օգտին է քվեարկել 280 պատգամավոր:
Փաստաթղթի համաձայն՝ այդ կարգավիճակը գործելու է «մինչև Ուկրաինայի տարածքից բոլոր անօրինական զինված խմբավորումների և զինտեխնիկայի, ինչպես նաև գրոհայինների և վարձկանների հետքաշումը և պետական սահմանին Ուկրաինայի ամբողջական հսկողության վերականգնումը»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից