ԱՄՆ-ն վաղուց է ցանկանում գժտեցնել Ռուսաստանին և Ուկրաինային. Ասանժ
Աշխարհ
ԱՄՆ-ն վաղուց է ցանկանում սեպ խրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: Նման կարծիք է հայտնել արգենտինյան «Պախինա 12» թերթում հրապարակված հոդվածում Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, տեղեկացնում է korrespondent.net-ը:
«ԱՄՆ-ն վաղուց է փորձում Ուկրաինային քաշել դեպի Արևմուտք, եթե չի ընդունի ՆԱՏՕ-ի կազմ, ապա առնվազն կկարողանա դուրս բերել Ռուսաստանի ազդեցության տակից»,- մեջբերել է Ասանժի խոսքերը ՏԱՍՍ-ը:
Նրա կարծիքով՝ Եվրոպան բյուրոկրատական հավակնությունների ընդլայնման ազդեցության տակ նույնպես խառնվել է այդ պայքարին:
«ԱՄՆ-ն և Արևմտյան Եվրոպան միլիարդավոր դոլարներ են հատկացրել Ուկրաինայում ոչ պետական կազմակերպությունների ստեղծման համար, որոնց միջոցով նրանք խոստացել են պայքարել կաշառակերության դեմ»,- ընդգծել է Ասանժը:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է, որ «Ուկրաինան ՆԱՏՕ-ում ընդգրկելու փորձերը կարող են հանգեցնել քաղաքացիական պատերազմի»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ