Յանուկովիչ-կրտսերը մահացել է` փրկելով մյուսներին
Աշխարհ
Սևաստոպոլի Նախիմովի շրջանի վարչակազմում հաստատել են, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդուն հուղարկավորել են ռազմական գերեզմանատանը և բացատրել են, թե ինչու է Վիկտոր Յանուկովիչ-կրտսերն իր վերջին հանգրվանը գտել այդտեղ: Այս մասին հայտնել է Вести-ն:
Այն, որ Յանուկովիչ-կրտսերը հուղարկավորվել է այդ գերեզմանատանը, պաշտոնյաները բացատրել են նրա մահվան հանգամանքներով:
«Ականատեսների վկայությամբ՝ նա մահացել է՝ փրկելով մյուսներին: Օգնել է բոլոր ուղևորներին դուրս գալ մեքենայից, իսկ ինքը չի հասցրել»,- մեջբերում է պարզաբանումները «Ինտերֆաքսը»:
Գործալությունում ընդգծել են, որ այդ տեղեկության պաշտոնական հաստատում դեռևս չի ստացվել:
Ավելի վաղ, մի շարք ուկրաինական ԶԼՄ-ներ հայտնել էին, որ Յանուկովիչ-կրտսերը մահացել է Բայկալ լճում: Նրանց տվյալներով` միկրոավտոբուսը, որում գտնվել է նա, ընկել է սառույցի տակ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ