Տյումենի մարզում ուղևորատար ավտոբուս է շրջվել. տուժել է ինը մարդ
Աշխարհ
Տյումենի մարզում գիշերը միջքաղաքային ուղևորատար ավտոբուս է շրջվել: Վթարի հետևանքով ինը մարդ վնասվածք է ստացել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` այդ մասի հաղորդել են ՌԴ տարածաշրջանային ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:
Ավտոբուսը ուղևորներին Օմսկից տեղափոխում էր Խանտի-Մանսիյսկ:
Նախնական տվյալներով` ճանապարհի վրա եղանակային պայմանների պատճառով խոչընդոտ է առաջացել և վարորդը կորցրել է ավտոբուսի նկատմամբ վերահսկողությունը, հարվածել ճանապարհի մետաղական ցանկապատին և շրջվել:
Վթարի ժամանակ ավտոբուսի մեջ գտնվում էին ավելի քան 30 ուղևորներ, որոնցից վնասվածքներ են ստացել 9-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ