ԱՄՆ-ն մինչև տարեվերջ Աֆղանստանում 10 հազար զինծառայող կպահի
Աշխարհ
ԱՄՆ-ն Աֆղանստանում իր զորքերի քանակը չի նվազեցնի մինչև այս տարվա վերջ: Այն կմնա ներկայիս մակարդակում` 9.8 հազար մարդ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանի Ահմաձայի համատեղ հայտարարությունը:
Փաստաթղթում նշվում է նաև, որ «2016-ին Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերման տեմպերը կորոշվեն ավելի ուշ՝ այս տարվա ընթացքում»:
Նախատեսվում է, որ 2016-ին այդ երկրում բոլոր ամերիկացի զինծառայողները կկենտրոնացվեն Քաբուլում «դեսպանության տարածքում»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ