Moody’s-ն Ուկրաինայի վարկային ռեյտինգն իջեցրել է մինչև «նախադեֆոլտային» մակարդակ
Աշխարհ
Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունն Ուկրաինայի երկարաժամկետ սուվերեն ռեյտինգը նվազեցրել է մինչև “Ca”, կանխատեսումը նախկինի պես բացասական է: Այս վարկանիշով պարտքի հանձնառությունները համարվում են բարձրսպեկուլյատիվ և մոտ պարտազանցմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Գործակալության հաղորդագրության մեջ ասված է, որ վարկանիշի իջեցման հանգուցային պատճառ է դարձել երկրի արտաքին մասնավոր վարկատուների մոտ էական վնասերի հայտնվելու հավանականությունը՝ թողարկվող եվրապարտատոմսերի մեծ մասը վերաձևակերպելու կառավարության պլանի պատճառով, ինչի հետևանքով մասնավոր վարկատուներն զգալի վնասներ կկրեն:
Պարտքերի վերաձևակերպման պլանը ԱՄՀ-ի կողմից հավանության է արժանացել մարտի 11-ին: Թեև վերաձևակերպման կոնկրետ մանրամասների շուրջը բանակցությունները նոր են միայն սկսվել, Moody’s-ը կարծում է, որ պետական պարտքի գծով պարտազանցման հավանականությունը հասնում է 100 տոկոսի:
Moody’s-ում կարծում են, որ Ուկրաինայի պարտքի մակարդակը կմնա բարձր, չնայած վերաձևակերպանը և բարենորոգումների իրականացման պլաններին, և, համապատասխանաբար, կանխատեսումը մնում է բացասական:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ