Հնդկաստանի ափերի մոտ ռազմական ինքնաթիռ է կործանվել
Աշխարհ
Հնդկաստանի Գոա նահանգի ափերի մոտ ծովն է ընկել երկրի ռազմածովային ուժերի հետախուզական ինքնաթիռը, փրկարարները որոնում են անձնակազմի՝ անհետ կորած երկու անդամի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 25-ին հաղորդել է Hidustan Times տեղական թերթը:
Օդանավի անձնակազմի անդամներից ևս մեկին հաջողվել է փրկել:
Ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, ավիաաղետը տեղի է ունեցել ափից մոտավորապես 46 կիլոմետր հեռավորության վրա: Դրա պատճառների մասին չի հաղորդվում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ