ԱՄՆ Օկլահոմա նահանգում տոռնադոյի հետևանքով մահացել է 1, վիրավորվել մի քանի մարդ
Աշխարհ
ԱՄՆ Օկլահոմա նահանգի Սանդ Սպրինգս քաղաքում տոռնադոյի հետևանքով զոհվել է 1 մարդ, մի քանիսը վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Իշխանությունների տվյալներով՝ լիովին ավերվել կամ ուժգին վնասվել է ավելի քան 30 տուն:
Նահանգի մի շարք այլ քաղաքներում տոռնադոն խափանել է էլեկտրամատակարարումը: Տալսայում և Օկլահոմա սիթիում առանց լույսի է մնացել մոտ 40 հազար մարդ: Օկլահոմայում մի քանի ճանապարհ փակ է:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ