Սաուդյան Արաբիան և ևս 9 երկիր Եմենում ռազմական գործողություն է սկսել
Աշխարհ
Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի երկրները Եմենում ռազմական գործողություն են սկսել: Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերն օդային հարվածներ են հասցնում Եմենի մայրաքաղաք Սանայում շիա ապստամբների դիրքերին: Այս մասին հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:
Ռազմական գործողությունն սկսվել է Պարսից ծոցի պետությունների համագործակցության խորհրդի հայտարարությունից անմիջապես հետո, որում նշվել է, որ Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Բահրեյնը, ԱՄԷ-ն և Քաթարը «մտադիր են արձագանքել նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիի խնդրանքին և պաշտպանել Եմենում օրինական իշխանությունը հուսիթ գրոհայիններից»:
Իրավիճակը Եմենում զգալիորեն վատթարացել է քաղաքական ճգնաժամի ֆոնի վրա: Երկրի հարավում՝ Արաբական թերակղզում, գործում է «Ալ-Քաիդա» խմբավորումը, իսկ կենտրոնում պայքար է մղվում նախագահին հավատարիմ զորքերի և ուժերի միջև, որոնք աջակցում են հուսիթներին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ