Ջրհեղեղ Չիլիում. հազարավոր մարդիկ մնացել են առանց լույսի և ջրի
Աշխարհ
Հազարավոր մարդիկ առանց էլեկտրականության ու ջրի են մնացել աշխարհի ամենաչորային տարածաշրջաններից մեկում՝ Չիլիի Ատակամա անապատում տեղատարափ անձրևներից առաջացած հեղեղումների հետևանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Անդերում տեղացած անձրևներից հետո հեղեղումներ են սկսվել ցածրադիր քաղաքներում: Երկրի հյուսիսի Կոպիյապո քաղաքում գետը դուրս է եկել ափերից:
Ուղղաթիռների օգնությամբ իշխանություններն սկսել են մարդկանց տարհանումը՝ սողանքների վտանգի պատճառով:
Օդերևութաբաններն էլ ավելի առատ տեղումներ են կանխատեսում առաջիկա 12 ժամվա ընթացքում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ