Ադրբեջանի նավթագազաքիմիական համալիրի կառավարումը հանձնվել է ամերիկյան ընկերությանը
Աշխարհ
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հայտարարված հայտամրցույթի արդյունքում իր նավթա-գազավերամշակման և նավթաքիմիական համալիրի նախագծի իրագործման կառավարումը հանձնել է ամերիկյան Fluor Limited ընկերությանը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Բազմամիլիարդանոց նախագծի իրականացումը, որի հստակ արժեքը չի բացահայտվում, կսկսվի 2015 թվականին:
Fluor ընկերությունը, որը հանդես է գալու որպես նախագծի մենեջեր, պետք է օգնի կապալառուների որոշման, գազանավթավերամշակող և նավթաքիմիական գործարանների շինարարության ժամանակ ինժեներային աշխատանքներ իրականացնելու և նրանց մատակարարման հարցերում:
Fluor-ի Եվրոպայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում էներգետիկական և քիմիական հարցերով նախագահ Տակո դե Խաանը գոհունակություն է հայտնել SOCAR-ի կողմից իրենց ընկերությունն ընտրվելու առնչությամբ:
Նավթագազավերամշակման և նավթաքիմիական համալիրները կառուցվելու են Բաքվի Գարադաղի շրջանում: Ենթադրվում է, որ համալիրի փուլային շահագործումը կսկսվի 2019-2023 թվականներին: Նախագծի արժեքը գնահատվում է մոտ 14 մլրդ դոլարի սահմաններում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից