Ռուսաստանին չի հաջողվի վախեցնել. Պուտին
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան կարող է պատասխանել ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքներին: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նման հայտարարություն երկրի ղեկավարն արել է Անվտանգության դաշնային ծառայության կոլեգիային նիստի ժամանակ:
«Բացարձակապես պարզ է, որ ոչ վախեցնել, ոչ ճնշում գործադրել մեր երկրի վրա ոչ մեկին չի հաջողվել և չի հաջողվի, ազգային անվտանգության բոլոր արտաքին և ներքին սպառնալիքներին մենք միշտ ունեցել ենք և կունենանք ադեկվատ պատասխան»,- նշել է նախագահը:
Նրա խոսքով՝ արևմտյան գործընկերների հետ անհամաձայնության դեպքում Ռուսաստանի «ձեռքերը չեն ոլորի»:
«Ռուսաստանի հետ նման բաները չեն անցնում, երբեք չեն անցել և չեն անցնի ապագայում»,- ընդգծել է Պուտինը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ