Սիրիական բանակն իր դիրքերն ամրապնդել է Իդլիբում
Աշխարհ
Սիրիական բանակը հաջող գործողություններ է իրականացրել Իդլիբ քաղաքի մերձակայքում՝ ամրապնդելով իր դիրքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բախումների ժամանակ ահաբեկչական խմբավորումները մեծ վնասներ են կրել:
Բանակի ստորաբաժանումներից մեկը տասնյակ ահաբեկիչների է ոչնչացրել Հալեպում և Հոմսում, նաև ոչնչացվել են նրանց զենքերը: Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ Հալեպի Խան ալ Ասալ, Հանդարաթ, Թեմ Մասիվին, Դուեյր Զեյթուն բնակավայրերի և Մլահ ագարակների շրջանում մեծ թվով ահաբեկիչներ են սպանվել:
Ինչ վերաբերում է Հոմսի մարզում տեղի ունեցած իրադարձություններին, ապա Ում Շարշուհ, Ղանտո բնակավայրերում ահաբեկիչների թաքստոցներ են ոչնչացվել:
«Ալ Մայադին» գործակալության տեղեկացմամբ' սիրիական բանակի հարձակման արդյունքում Ջուրուդ Ֆալիդա շրջանում սպանվել «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման ղեկավար Աբու Ազամ ալ Լիբին:
Ավելի վաղ՝ մարտի 26-ին, Սիրիայում օդային ուժերի ռմբակոծության հետևանքով Հասաքեի արևելքում սպանվել են «Իսլամական պետության» երեք ղեկավարներ: Սիրիական բանակը մարտի 26-ին հսկողութուն է հաստատել Դամասկոսի մերձակայքում գտնվող Քաֆր Յաբուսի հյուսիս-արևելքում գտնվող Շիր Տակա, Շիր Ջուբա բլուրների և Աշ ան Նուսուր բարձունքի վրա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ