Արևմտյան երկրների պատժամիջոցները Ռուսաստանը ներսից թուլացնելու փորձ են. Ասադ
Աշխարհ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը գտնում է, որ արևմտյան երկրների կողմից Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները Ռուսաստանը ներսից թուլացնելու փորձ են: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
«Ռուսաստանի շրջափակումը ոչ այլ ինչ է, քան այն ներսից թուլացնելու փորձ»,- ասել է Ասադը:
Նա նշել է, որ Սիրիայի հանդեպ նույնպես մի քանի տասնամյակ շրջափակում է հաստատվել, որն ուժեղանում է:
«Ինչպես դա տեղի ունեցավ Կուբայի դեպքում։ Եվ այնտեղ, ինչպես և այստեղ, նրանք անհաջողություն են ունեցել»,- ասել է նախագահը՝ հավելելով, որ ինքնիշխան պետությունների գործերին խառնվելու Արևմուտքի փորձերը չեն դադարի:
«Ինձ թվում է` արևմտյան երկրները չեն դադարի այդ փորձերը, քանի որ դա է պատմության տրամաբանությունը: Միշտ էլ կան պետություններ, որոնք ցանկանում են իրենց կամքը թելադրել այլ պետությունների ռազմական, տնտեսական կամ այլ միջոցներով»,- ասել է Ասադը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից