ԱՄՆ-ի կոալիցիան չի ցանկանում վերջ տալ ԻՊ-ին. Ասադ
Աշխարհ
ԱՄՆ-ի կոալիցիան չի ցանկանում վերջ տալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, դրա վկայությունը կարող է լինել ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ նրա հարվածների անարդյունավետությունը: Այս մասին ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում` փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այսպես կոչված հակաահաբեկչական կոալիցիան Սիրիայում և Իրաքում օրական մոտ 10 հարված է հասցնում: Այդ կոալիցիայում ընդգրկված է 60 զարգացած և հարուստ երկիր,- նշել է Ասադը:- Միևնույն ժամանակ, կոալիցիայի համեմատ փոքր սիրիական ռազմաօդային ուժերը 1 օրում մի քանի անգամ ավելի շատ հարված են հասցնում: Դա ակնհայտ է»:
«Նույնիսկ եթե դու զինվորական չես, կհասկանաս, որ դա անտրամաբանական է,- նշել է նա:- Դա մատնանշում է նրանց նպատակների անլրջությունը»:
«Հնարավոր է` այդ երկրներից որոշները չեն ուզում, որ ԻՊ-ն ընդլայնվի Սիրիայում և Իրաքում, բայց միևնույն ժամանակ երևում է՝ նրանք չեն ուզում վերջ տալ ԻՊ-ին: Նրանք ուզում են այդ ահաբեկչական կառույցն օգտագործել այլ երկրներին սպառնալու և շանտաժի ենթարկելու համար: Մենք կարող ենք ուղիղ ասել, որ մինչև հիմա լուրջ հակաահաբեկչական գործողություն չի էլ սկսվել»,- ասել է Սիրիայի նախագահը:
Նրա խոսքով՝ մեկ օրում սիրիական բանակը «դաշտում» ավելին է անում, քան կոալիցիայի բոլոր երկրները մի քանի շաբաթում: «Այդպիսով, այդ պետությունները լուրջ չեն: Եվ ոչ միայն ռազմական առումով,- ասել է Ասադը:- Քաղաքականության տեսանկյունից հակաահաբեկչական կոալիցիան չի կարող կազմված լինել նույն պետություններից, որոնք աջակցում են ահաբեկչությանը: Արդյունքում երկու ասպեկտ կա՝ ռազմական և քաղաքական:
Նրանք իրար հետ կապված են, և նրանց արդյունքը մեկն է: ԻՊ-ի ուղղությամբ հարվածում են մի վայրում, իսկ այն ընդլայնվում է ուրիշ տեղ»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից