Ֆրանիայում կործանված Airbus-ի երկրորդ օդաչուն թաքցրել է ընկերությունից առողջական խնդիրները
Աշխարհ
Ֆրանսիական Ալպերում կործանված ուղևորատար ինքնաթիռի երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցը թաքցրել էր Lufthansa ընկերությունից առողջության հետ կապված խնդիրները: Այս մասին հաղորդում է N-tv-ն:
Հետաքննության տվյալների համաձայն` Լյուբիցի առողջական վիճակն անկայուն էր, սակայն նա չի զգուշացրել այդ մասին իր ղեկավարությանն ու գործընկերներին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ օդաչուի՝ Դյուսելդորֆում գտնվող տանը գտնվել է ճղված բժշկական թուղթ՝ առողջական պատճառներով բացակայելու բժշկական թույլտվությամբ, որը վավեր էր հենց աղետի օրը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Bild թերթի տեղեկությունների համաձայն՝ Germanwings ավիաընկերության ինքնաթիռի կործանման մեղավոր համարվող օդաչու Անդրեաս Լյուբիցն ընդհանուր առմամբ մեկուկես տարի բուժում է անցել հոգեբույժի մոտ:
Germanwings ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը կործանվել է մարտի 24-ին ֆրանսիական Ալպերում: Բարսելոնայից Դյուսելդորֆ ուղևորվող ինքնաթիռում եղել է 150 մարդ: Քննիչները կասկածում են, որ օդանավի երկրորդ օդաչուն միտումնավոր ցանկացել է կործանել ինքնաթիռը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ