Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը Թբիլիսիի խնդրանքով «Գրուզիան» վերանվանել է «Ջորջիա»
Աշխարհ
Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը այսօր Թբիլիսիի խնդրանքով փոփոխություն է կատարել օրենսդրությունում, որով պաշտոնական փաստաթղթերում «Գրուզիան» վերանվանվել է «Ջորջիա» (Georgia): Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Ինչպես սպասվում է, որոշումը ուժի մեջ կմտնի այս ամսվա ընթացքում: Այն դեռ պետք է հաստաստվի խորհրդարանի վերին պալատի կողմից:
Անվանափոխության պաշտոնական պայմանավորվածությունը ձեռք էր բերվել անցած տարվա հոկտեմբերին՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի Տոկիո կատարած այցի ժամանակ:
Մինչ այժմ այս երկիրը փաստաթղթերում նշելու համար Ճապոնիան օգտագործել է «Գրուզիա» բառի լեզվական տառադարձումը` «Գուրուձիա»:
Երկրի անվանումը փոխելու հարցումը Թբիլիսիից ստացվել էր 2009-ի մարտին՝ Վրաստանի այն ժամանակվա ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեի Տոկիո կատարած այցի ժամանակ:
Սկզբում Տոկիոն փաստացի մերժել էր Թբիլիսիի խնդրանքը, քանի որ մտավախություն ունեին, որ Վրաստանը կշփոթեն ամերիկյան Ջորջիա նահանգի հետ: Սակայն վրացական իշխանությունները պնդել էին, ու նրանց պահանջը ի վերջո բավարարվեց:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից