ՅՈՒՆԻՍԵՖ-ը հումանիտար օգնությամբ երկրորդ ինքնաթիռն է ուղարկել Եմեն
Աշխարհ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) երեքշաբթի Կոպենհագենից Սանա է ուղարկել մարդասիրական օգնությամբ երկրորդ իքնաթիռը Եմենի բնակչության համար, որը տուժել է հակամարտության հետևանքով: Այս մասին այսօր Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստոֆ Բույերան:
Նրա խոսքով` իքնաթիռում հիմնականում դեղորայք է: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հումանիտար օգնությամբ առաջին իքնաթիռը ուղարկվել է Եմեն ապրիլի 10-ին: Այն հասցրել է 16 տոննա տարբեր տեսակի բեռ:
Սանա է ուղարկվել նաև Միգրացիայի միջազգային կազմակերպության իքնաթիռը, որը պետք է տարհանի 165 օտարերկրացիների, որոնք մինչ այդ հնարավորություն չեն ունեցել հեռանալ հակամարտության մեջ գտնվող երկրից:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից