Եվրոխորհրդարանի փոխնախագահը Էրդողանին մեղադրել է «պանարաբիզմին հակվելու» մեջ
Աշխարհ
Եվրոխորհրդարանի փոխնախագահ Անտոնիո Տայանին մերձավորարևելյան տարածաշրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը նվազեցնելու, նրա` տարածաշրջանային ուժի վերածվելը կանխելու համար Թուրքիայի դերին կատարած անդրադարձում այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է «պանարաբիզմին հակվելու» մեջ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
«Դա մի խաղ է, որում Թուրքիան ևս մասնակցում է Եվրոպայի չափ: Թուրքիան ցանկանում էր մտնել Եվրոմիություն: Իսկ Էրդողանն այժմ փոխել է դեպի Եվրոպա իր ուղղվածությունը և հակվել պանարաբիզմի: Նա երազում է վերականգնել Օսմանյան կայսրությունը և դառնալ արաբների առաջնորդ: Հուսով եմ, որ Թուրքիան Եվրոպայի համար խնդրի չի վերածվի: Կարծում եմ, որ Թուրքիայից արաբների առաջնորդ դուրս չի գա», -ասել է Ա. Տայանին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ