Բեռլուսկոնիի` մեքենայության գործով պատժաժամկետն ավարտվել է
Աշխարհ
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ամբողջովին ավարտել է պատժի կրումը` իր «Մեդիասեթ» ընկերությունում մեքենայության մեղադրանքներով: Այս մասին այսօր հայտարարել են Միլանի տրիբունալի կարգապահական բաժնի դատավորները` փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Այդ գործով նա դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման և ցանկացած ղեկավար գործունեության 2 տարվա արգելքի: Այսպիսով` 78-ամյա քաղաքական գործիչը ներկայումս կարող է ազատ մարդ համարվել, նա նորից հնարավորություն ունի արտասահման գնալու, հանվում է երկրի ներսում տեղաշարժի սահմանափակումը:
2013թ. օգոստոսին Իտալիայի Վճռաբեկ դատարանը Բեռլուսկոնիին վերջնականապես մեղավոր է ճանաչել իր «Մեդիասեթ» ընկերության գործունեության շրջանակներում «ստվերային հիմնադրամներ» ստեղծելու գործով՝ հարկերի վճարումից խուսափելու նպատակով, և դատապարտել 4 տարվա ազատազրկման, ինչը համաներման մասին օրենքով կրճատվել է մինչև 1 տարվա պատժաժամկետի: Հաշվի առնելով մեղադրյալի տարիքը՝ նրա դատավճիռը փոխարինվել է 1 տարվա հանրօգուտ աշխատանքով: Բեռլուսկոնին օգնել է Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող տարեցներին, այդ աշխատանքներն ավարտել է մարտի 8-ին` ժամկետից 45 օր շուտ:
Չնայած դատարանի հայտարարությամբ հանվում է նաև ղեկավար գործունեության արգելքը` Բեռլուսկոնին դեռ չի կարող իր թեկնածությունն առաջադրել որևէ ընտրություններում: Այս միջոցառումը թելադրված է 2012 թ. ընդունված օրենքով, որի համաձայն` 2 տարուց ավելի ժամկետով դատապարտված բոլոր քաղաքական գործիչները զրկվում են իշխանական մարմիններ ներկայացնելու հնարավորությունից:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից