Օբաման Կուբան հանել է ահաբեկչության հովանավոր երկրների ցուցակից
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանել է Կուբան ահաբեկչության հովանավոր երկրների ցուցակից: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ Օբաման վերջնական որոշում է կայացրել՝ ծանոթանալով Պետդեպի զեկույցի հետ:
Կուբան արդարացի է համարել նախագահի որոշումը: «Կուբայի կառավարությունն արդարացի է ճանաչել որոշումը, որն ընդունել է ԱՄՆ նախագահը ցուցակից Կուբայի բացառման մասին, որում նա չպետք է ներառված լիներ»,- հայտարարել է Կուբայի ԱԳՆ-ի՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հարցերով բաժնի ղեկավար Ժոզեֆինա Վիդալը:
Վաշինգտոնյան ցուցակից Կուբայի պաշտոնական բացառումից հետո ցուցակում կմնան երեք պետություններ` Իրանը, Սիրիան և Սուդանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ