Միջերկրական ծովում տեղի ունեցած նավաբեկության հետևանքով շուրջ 400 ապօրինի գաղթական է զոհվել
Աշխարհ
Վերջին օրերի ընթացքում մոտ 400 մարդ է զոհվել Միջերկրական ծովում տեղի ունեցած նավաբեկության հետևանքով: Այս մասին հայտնել է interfax.ru-ն:
Նշվում է, որ փախստականները Լիբիայի ափերից են եկել: Նրանց ազգության մասին ոչինչ չի ասվում: Փրկարարներին հաջողվել է փրկել 150 անօրինական ներգաղթյալի:
Save the Children միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ բոլոր անհայտ կորածները զոհվել են: Ակտիվիստների տվյալներով` նրանց թվում մեծ թվով անչափահասներ և երեխաներ կան:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ