Հռոմի Ֆրանցիսկոս պապի iPad-ը աճուրդում վաճառվել է գրեթե 40 հազար դոլարով
Աշխարհ
iPad-ը, որից ինչ-որ ժամանակ օգտվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, աճուրդում վաճառվել է գրեթե 40 հազար դոլարով: Ստացված գումարը կօգտագործվի Ուրուգվայում չքավորների դպրոցին օգնելու համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Մոնտեվիդեոյի «Կաստելս» աճուրդային տունը հայտնել է, որ iPad-ի համար ամենամեծ գումարը հեռախոսով առաջարկել է աճուրդի մասնակիցներից մեկը, որը ցանկացել է անհայտ մնալ:
Քահանայապետն իր պլանշետն ուրուգվայցի հոգևորական Գոնզոլո Աեմիլիուսին էր նվիրել Վատիկանում կայացած հանդիպման ժամանակ՝ մաղթելով այդ նվերն օգտագործել բարի գործերի համար:
Ֆրանցիսկոսն ավելի վաղ համացանցը համարել է Աստծո պարգևը, բայց խոստովանել է, որ ինքը «չի ընկերացել» ժամանակակից բարձրտեխնոլոգիական սարքերին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ