Վրաստանը և Թուրքիան համաձայնագիր են ձևակերպել էներգետիկայի ոլորտում համագործակցելու մասին
Աշխարհ
Վրաստանի և Թուրքիայի միջև էներգետիկ ոլորտում երկարաժամկետ համագործակցության մասին համաձայնագիր է կնքվել: Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն և Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը՝ Ստամբուլում, հայտնում է newsgeorgia.ru-ն:
Համաձայն փաստաթղթի' վրացական և թուրքական կողմերը համատեղ կպլանավորեն և կզարգացնեն նոր նախագծեր, որոնք անհրաժեշտ են ենթակառուցվածքների և էլեկտրաէներգիայի վաճառքի համար:
Կովկասյան տարածաշրջանում առաջին անգամ մինչ 2016թ. վերջ կպատրաստվի Վրաստանն ու Թուրքիան կապող փոխանցման ցանցերի զարգացման երկարատև համատեղ պլան, նշում է աղբյուրը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան